Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ցածր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատարներից ենք

Ցածր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատարներից ենք
23.11.2026 | 14:14

Գուցե զարմանաք, բայց Հայաստանում կա մի ոլորտ, որը ոչ միայն զարգացել է, հատկապես՝ սրանց օրոք, այլ աշխարհում առաջիններից ենք, կարելի է ասել: Դա ցածր տեխնոլոգիաների ոլորտն է:

Այդ ցածր տեխնոլոգիաները կիրառվում են քաղաքական, լրատվական, մեդիա, նույնիսկ մշակութային ոլորտներում: Ցածր տեխնոլոգիաների ամենավերջին, ամենաթարմ օրինակը բանանի օրինակն էր, երբ մուտանտն ընդամենը բանանը դրեց ծոցագրպանը, և տեղի ունեցավ ցածր տեխնոլոգիաների կիրառման դասական օրինակ: Գրեթե ողջ քաղաքական, մեդիա, լրատվական և դրանց կից ոլորտները լծվեցին այդ դրվագը օրակարգային թիվ մեկ հարց դարձնելու գործին:

Այդ ամենը նորություն չի, իհարկե, լավ կհիշեք, թե ողջ նախընտրական շրջանում ինչպես էր մուտանտը օրական մի բան հրապարակային ուտում, և թե ինչպես էին դա դարձնում քննարկվող հարց: Իհարկե, ցածր տեխնոլոգիաները նման դրվագներով չեն սահմանափակվում, տեսեք, թե ովքեր են ամենաքննարկվող, ամենապոպուլյար քաղաքական գործիչները, թե որոնք են ամենադիտվող հաղորդումները, ամենաընթերցվող լրատվամիջոցները, ամենամեծ լսարան ունեցող բլոգերները և այլն: Բացառություններ, իհարկե, կան, ասեմ ավելին՝ կան նաև այս ամենին հակադրվողներ և այլընտրանք առաջարկողներ, սակայն, որպես կանոն, իրենց աջակցող չկա:

Հավանաբար, մեր հասարակության մեջ էլ ցածր տեխնոլոգիաների սիրահարները մեծամասնություն են կազմում, բայց այդ մասին արդեմ մի ուրիշ առիթով կխոսենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ